Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

ԱՄՆ-ում բացվել են առաջին ընտրատեղամասերը

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները պաշտոնապես մեկնարկել են: Առաջին ընտրատեղամասերը բացվել են Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվել Նոչ և Հարթս Լոքեյշն փոքր քաղաքներում: 1948 թվականից պահպանվող ավանդույթի համաձայն՝ այդ քաղաքների բնակիչները, որոնց ընդհանուր թիվը 47-ն է, հնարավորություն ունեն երկրում քվեարկել բոլորից շուտ՝ տեղի ժամանակով կեսգիշերն անց (Երևանի ժամանակով ժամը 9:00-ին):

Ընտրությունների վաղ մեկնարկը, առաջին հերթին, ունի գովազդային նշանակություն. այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել տեղի հյուրանոցների վրա, որտեղ անցկացվում է քվեարկությունը: Ինչպես ընդգծում են քաղաքագետները, ոչ ոք լուրջ չի ընդունում այդ քաղաքների քվեարկության արդյունքները:

Վերը նշված երկու քաղաքներից հետո ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով ժամը 15:00-ին) քվեարկությունը կսկսվի Նյու Հեմփշիրի մյուս ընտրատեղամասերում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Վիրջինիայում, Ինդիանայում, Մեյնում, Կոննեկտիկուտում, հաղորդում է ITAR-TASS-ը:

Այնուհետև կես ժամ անց ընտրատեղամասերն իրենց դռները կբացեն Հյուսիսային Կարոլիանայում, Օհայոյում և մյուս բոլոր նահանգներում՝ արևելքից արևմուտք:

Յուրաքանչյուր ընտրատեղամասի աշխատաժամերը կարգավորվում են կոնկրետ նահանգների օրենքներով:

Առաջինը քվեարկությունն ավարտում են Ինդիանա և Կոննեկտիկուտ նահանգները՝ 18:00 (չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 03.00-ին): Ամենավերջինը կփակվեն Ալյասկայի ընտրատեղամասերը:

Նախագահական ընտրապայքարի ելքը մնում է միանգամայն անկանխատեսելի: Դեմոկրատ Բարաք Օբաման և հանրապետական Միթ Ռոմնին ունեն հաղթանակի հավասար հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում