Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Աթոռակից պատրիարքի ընտրությունը հետաձգվում է

Այսօր Երուսաղեմի հայկական համայնքում 1500 հայ կա, իսկ երկրում` ընդհանուր թվով մոտ 20.000:

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության շուրջ ծավալված խնդիրները` պայմանավորված Թորգոմ պատրիարքի հիվանդության, ծերության, քաղաքական, կալվածատիրական և այլ խնդիրներով, գնալով թվում են պակաս լուծելի: Թեև դեռ անցյալ տարի` նոյեմբերի 18-ին, միաբանությունում տարեկան ժողով գումարեցին, որտեղ ըստ էության որոշեցին մինչև 2011 թվականի մարտը միաբանության կանոնակարգ մշակել, ըստ որի` նաև ընտրել աթոռակից պատրիարք (իսկ որ աթոռակից պատրիարքի ընտրությունը հույժ կարևոր է, որևէ մեկի համար գաղտնիք չէ. շարունակ գողություն, հողերի վաճառք և այլն), բայց պարզվում է` այսքանից հետո անգամ սայլը տեղից չի շարժվել:

Բանն այն է, որ պատմությունը ցույց է տալիս, որ պատրիարքների (ներկա դրությամբ Թորգոմ պատրիարքի) հիվանդությունները շատ հաճախ պատճառ են հանդիսացել կամ պատրվակ են եղել միաբանության մեջ տեղի ունեցող շատ ապօրինությունների. գանձարաններից գումար գողանալը, հողատարածքներ վաճառելը դարձել է սովորական երևույթ, ինչպես ասում են` իրենք տնօրինում են ողջ հարստությունը ինչպես ուզեն: Պատճառն այն է, որ մինչև հիմա չկա ինչ-որ առումով այս ամենին վերահսկողություն, հակակշիռ: Ըստ էության, Երուսաղեմի միաբանությունը բացարձակ անկախություն ունի և կախում չունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ինչն էլ կարծես կալվածքները տնօրինելը բավականին հեշտացրել է: Կարճ ասած` անում են այն, ինչ ուզում են: Իսկ Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանությունը բացարձակ անկախություն ստացավ 1931-38թթ., Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանն ընտրվեց պատրիարք, հենց այդ ժամանակ էլ բրիտանական կառավարությունը չհամաձայնեց Մայր Աթոռի միջամտությանը պատրիարքի ընտրություններին, ինչը շատ նպատակահարմար էր միաբանությանը: Թեև ինչ-որ առումով միշտ էլ Մայր Աթոռը հետևողական է եղել այս խնդրին: Բավական է հիշել, որ նոյեմբերին տեղի ունեցած ժողովին Վեհափառը երկու արքեպիսկոպոս էր ուղարկել Երուսաղեմ, որոնք ոչ այնքան լավ ընդունելության էին արժանացել:

Երուսաղեմի պատրիարքության միաբան Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանից փորձեցինք ճշտել` արդյո՞ք կանոնակարգի մշակման, աթոռակից պատրիարքի ընտրության հետ կապված կան որոշակի փոփոխություններ: Ըստ նրա` աթոռակցի կանոնների հանձնախումբը տակավին իր գործը չի ավարտել, այնպես որ հավանական է, որ մարտ ամսին այդ ուղղությամբ անգամ միաբանական ժողով չգումարվի: Ժողովի հետաձգման պատճառը, ըստ արքեպիսկոպոսի, ժամանակի կարճ լինելն էր, դրա համար չեն ավարտել:

Թեև Արիս սրբազանը հավատացնում է, որ Թորգոմ պատրիարքի առողջական վիճակի վատթարացումը (նա հիմա առավել շատ ծնկների ցավից է բողոքում) իրենց բնականոն աշխատանքներին չի խանգարում, նա դեռ իր գործի «գլխին» է: Ճիշտ է, նշում է, որ միայն կանոնադրության հարցը չէ. «Բազում այլ խնդիրներ կան միաբանության առաջ ծառացած, որոնք առօրյա ընթացքի մեջ իրենց հետապնդումները կունենան պաշտոնյաների կողմից, այնպես որ` գործը ընթանում է, պատրիարքի ֆիզիկական անկարողությունը պատճառ չէ, որ մենք մեր գործերը չկատարենք», – նկատում է Արիս սրբազանը:

Իսկ Խաժակ սրբազանի արտահայտած այն միտքը, ըստ որի, հարկավոր է աթոռակից պատրիարքի ընտրություն, քանի որ հարկավոր է վարչական մեքենան զորացնել, կարծես այնքան էլ չի կիսում Արիս սրբազանը, քանի որ համարում է սա Խաժակ սրբազանի անձնական կարծիքը և ասում, որ տեղյակ չէ` ինչ կա նրա մտքում:
Զարմանալի է, սակայն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը միաբանության գողությունների հետ կապված չի ուզում խոսել, մանրամասնել. «Ես չեմ ուզում խորանալ հարցերի մանրամասնությունների մեջ, այնպես որ` ընթացիկ գործերը կատարվում են, իսկ ուրիշ լուծման կարոտ հարցերն արդեն քննարկվում են պատրիարքի նախագահությամբ գումարվող ժողովների ընթացքում, և կանոնավոր կերպով ժողովը կգումարվի շաբաթը մեկ-երկու անգամ: Բազմակի հարցեր ունենք այստեղ իբրև պատրիարքություն` կալվածական, պետական հարաբերության, կրթական և այլն»:

Հարկ է նկատել, որ վերջին շրջանում հույների հետ հարաբերությունները մի քիչ «բարվոք» վիճակում են. անցյալ ամիս պաշտոնական հարաբերություններ են վերահաստատվել, թեև ինչպես նկատում է Արիս սրբազանը, որոշ հարցեր դեռ որ մնում են անհույս, օրինակ` լույսի հետ առնչվող հարցերը չեն լուծվել. «Մեր փառավոր ավանդության և կարգուկանոնի շուրջ լույսը թուրք գերեզմանից դուրս բերելու սկզբունքային համաձայնություն գոյացած չէ»: Իսկ թե որ ժամանակահատվածում կլինեն աթոռակից պատրիարքի ընտրությունները կամ ով կլինի հավանական թեկնածուն, սրբազանը չի կարող ասել, միայն ասում է, որ ամեն ոք` սկսած 35 տարեկանից, օրենքով կարող է դնել իր թեկնածությունը:

Այնուամենայնիվ, այսօր դեռ շարունակում է անորոշ մնալ Երուսաղեմի միաբանության ճակատագիրը, քանի դեռ պատրիարքները մեկը մյուսի հետևից շարունակում են թալանել ունեցվածքը: Բավական է հիշել Թորգոմ պատրիարքի գործարքը, երբ 39 միլիոն դոլարի հող վաճառեց, հետո արդարացավ, թե իբր ինքը մեղավոր չէ, կալվածոց տեսուչն է մեղավոր, նրա նախորդն էլ, բոլորն էլ էդպես են վարվել, ու կվարվեն դեռ այնքան ժամանակ, քանի դեռ չկա զսպաշապիկ:

Սիրանույշ Պապյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում