Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Գրիգորյանցը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում ութ տուրից հետո վաստակել են 6-ական միավոր:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ վերջին տուրից առաջ նրանք կես միավորով են ետ մնում ութ առաջատարներից:






































