Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Որտեղ է Ծառուկյանի փողերի փրկությունը

«Այնպես որ, կարող եմ ասել՝ այս ընտրությունները՝ դա կլինի խորհրդարանական թե նախագահական, որ ասեմ, թե այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի և խմբակցության ընդլայնված նիստում: Ծառուկյանի այդ հայտարարություններն առաջինն էին խնամի Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց և նաև Գալուստ Սահակյանի օգտին ԲՀԿ խմբակցության կողմ քվեարկելուց հետո:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները մի հարց են առաջացրել, թե ի՞նչ ընտրություններ նա նկատի ունի՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ: Բանն այն է, որ կառավարության նշանակումից հետո՝ դատելով կառավարության կազմում քոչարյանական նախագահության ժամանակաշրջանի դեմքերի առատությունից, հասարակական շատ խմբեր կարծիք հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց հանձնում է իշխանությունը Քոչարյանին: Ըստ այդմ` առաջացան սպասումներ այն կապակցությամբ, որ այս ամենը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների:

Այստեղ որոշակի հակասություն կա իհարկե: Եթե Սերժ Սարգսյանը կառավարությունը հանձնում է Քոչարյանի կադրերին, ապա էլ ինչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը: Եթե իշխանությունը կամաց-կամաց է հանձնվում, ուրեմն արտահերթ ընտրությունները հեռու են և կամաց-կամաց գնում են հերթականին, որի ընթացքում էլ արդեն կլինի հանձնումը: Ի վերջո, երեք տարին առանձնապես մեծ ժամանակահատված չէ քաղաքական ընտրական ցիկլերին պատրաստվելու առումով, հատկապես, որ Հայաստանում այդ ցիկլերը պահանջում են երկու կարևոր և պատասխանատու ուղղությամբ աշխատանք՝ այսպես ասած քաղաքական հովանի արտերկրում՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև որոշակի փոխհամաձայնությամբ, և ֆինանսական-կազմակերպական մեծ աշխատանք հասարակության ուղղությամբ: Ի վերջո, եթե հասարակությունը գնաց և չքվեարկեց կամ չգնաց և չքվեարկեց, այդքան էլ հեշտ չէ ամեն ինչ նկարել հընթացս: Այնպես որ, երեք տարին պատրաստվելու համար քիչ ժամանակ չէ:

Իսկ եթե խոսքն այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների մասին է, եթե տեսնում ենք դրանց հավանականությունը, ապա սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը բոլորովին էլ կամաց-կամաց չի հանձնում իշխանությունը Քոչարյանին, և այդ իսկ պատճառով սրվել են ներիշխանական հարաբերությունները, որոնք կարող են հանգեցնել արտահերթ ընտրությունների: Թե հատկապես որ ընտրությունները նկատի ունի Ծառուկյանը՝ ասելով, որ դրանք այս անգամ կշրջանցեն Մելիք-Ադամյանը, այնքան էլ հասկանալի չէ: Միգուցե Ծառուկյանն այդ մասին ավելի բաց և ուղիղ կխոսի իր հեռուստաելույթի ընթացքում, որը ազդարարել է քաղխորհրդի և խմբակցության ընդլայնված նիստի ընթացքում:

Սա ևս հետաքրքիր է, որովհետև հեռուստաելույթը ենթադրում է ոչ սովորական մի իրավիճակ, և եթե այդ ելույթի ընթացքում Ծառուկյանն ընդամենն ասելու է այն, ինչ միշտ է ասել՝ ԲՀԿ-ի անշեղ ուղու և իր հաստատակամության մասին, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք իմաստ ունի դրա համար հանդես գալ հեռուստաելույթով: Մյուս կողմից` Գալուստ Սահակյանի քվեարկությունն ու նաև կառավարության ձևավորումը ԲՀԿ-ին դրել են անհարմար իրավիճակի առաջ:

Նախ` կուսակցությունը, որ հանդես է գալիս ՀՀԿ-ի քննադատությամբ և ներկայանում այլընտրանք կամ ընդդիմադիր, գնում և քվեարկում է ՀՀԿ-ի թեկնածուին, ինչն առաջացնում է կա՛մ ԲՀԿ-ի կեղծիքի՝ ընդ որում առաջնորդի մակարդակով, կա՛մ առնվազն երկփեղկվածության շուրջ լուրջ կասկածներ: Այդ թվում` հենց ներկուսակցական շարքերում, ոչ միայն հասարակության և քառյակի գործընկերների շրջանում: Գումարած այն, որ անհարմար վիճակում են հայտնվում նաև գործընկերներից շատերը, մասնավորապես ԲՀԿ-ի` այսպես ասած ընդդիմադիր կերպարն ատամներով պաշտպանող ՀԱԿ-ը:

Սրան զուգահեռ` ԲՀԿ-ն պահանջում էր կառավարության հրաժարականը, հայտարարում, որ ՀՀԿ-ական թեկնածու չեն հանդուրժելու, իսկ հիմա լռում են Հովիկ Աբրահամյանի կապակցությամբ, որը նշանակվում է նոր վարչապետ, որը անակնկալ կերպով հանկարծ հայտնվում է ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցող քառյակի նիստին և հայտարարում, որ այլևս քառյակ չէ՝ վեցյակ է: Եվ ոչ ոք այս հայտարարությունը հերքող հայտարարություն կամ դատապարտող, անընդունելի համարող, կամ բացառող հայտարարություն կարծես թե չի անում: Համենայնդեպս, չի անում այնպես, ինչպես ասենք` Տիգրան Սարգսյանի կառավարությանն էին դատափետում՝ ընդ որում արդարացիորեն: ԲՀԿ-ն կանգ է առել Հովիկ Աբրահամյանի վրա և ակնհայտորեն չգիտե հետագա անելիքը:

Այս իրավիճակը չի կարող աննկատ մնալ հանրային լայն զանգվածների աչքից, և Գագիկ Ծառուկյանն այս իրավիճակում կարող է հարկադրված լինել հեռուստաելույթով փորձել փրկել մեծ ֆինանսական միջոցներով կերտված ԲՀԿ-ի իմիջը, այսինքն` փրկել ներդրումները: Սակայն ինչպե՞ս: Կրկին հայտարարելով, որ ԲՀԿ-ն հավատարիմ է իր հռչակումներին: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն արդեն ՀՀԿ-ի հետ կոնկրետ պայմանավորվածությունների և գործարքների բազում օրինակներ է դրսևորել: Ծառուկյանը ստիպված պետք է լինի կոնկրետ գործողություններ առաջարկել հասարակությանը: Իսկ այստեղ հարց է առաջանում՝ գործողություններ ո՞ւմ դեմ և ինչի՞ համար:

Մինչև այսօր ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին թիրախ չի դարձրել, խմել է նրա կենացն ու կենաց-մահու պայքար մղել Տիգրան Սարգսյանի դեմ: Այսօր Տիգրան Սարգսյանի տեղում Հովիկ Աբրահամյանն է, որը սակայն ակնհայտորեն պահանջում է ԲՀԿ-ից չխանգարել իրեն: ԲՀԿ-ն կանգնած է կամ Հովիկ Աբրահամյանի, կամ Սերժ Սարգսյանի դեմ կոնկրետ գործողությունների մասին հայտարարելու ընտրության առաջ: Ընդ որում` կոնկրետ գործողությունն ամենևին չի նշանակում գրավել Բաղրամյան 26-ը կամ որևէ բան: Ընդամենը նշանակում է, որ հասարակությունը պետք է հստակ մեսիջ ստանա պետական որևէ ինստիտուտի դեմ որևէ առարկայական քայլ կատարելու մասով՝ անհնազանդության կամ որևէ պահանջի: Բայց մեսիջ հենց ԲՀԿ-ի անունով, ինչպես ասենք` ապրիլի 28-ի շուրջօրյա հանրահավաքներն էին:

Սա ներդրումները փրկելու նվազագույն անհրաժեշտն է, եթե իհարկե ելնենք նրանից, որ ԲՀԿ-ի ներդրումների փրկությունը կապված է հասարակության հետ հարաբերություններից, ոչ թե իշխանական համակարգի: Խնդիրն այն է, որ հասարակությանը հռչակագրեր ներկայացնելուց հետո ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ գործարքների է գնում հենց ներդրումները փրկելու համար: Այլապես էլ ի՞նչ պատճառ պետք է լիներ նման գործարքների:

Գագիկ Ծառուկյանը դեռևս 2012-ին էր հայտարարում, որ հանուն ժողովրդի հաղթանակի և վստահության պատրաստ է կորցնել ամեն ինչ, սակայն մինչև այսօր նա կարծեք թե ոչ միայն ոչինչ չի կորցրել, այլ նույնիսկ ձեռք է բերել խաղատնային բիզնեսի արտոնյալ պայմաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում