Հոլանդացի Պատրիկ Կլյուիվերտը հրաժարվել է աշխատանքի անցնել Լուի վան Գալի մարզչական շտաբում: Վան Գալը պատրաստվում է գլխավորել «Յունայթեդ»-ը:
The Manchester Evening News-ի փոխանցմամբ՝ սկսնակ մարզիչը կշարունակի աշխատանքը «Տվենտե»-ի երիտասարդական թիմում:
Այսպիսով՝ Վան Գալի օգնականի աշխատանք կարող է կատարել «Յունայթեդ»-ի լեգենդ Ռայան Գիգզը, ով ներկայումս ժամանակավորապես կատարում է գլխավոր մարզչի աշխատանք:







































