Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Հիմնական խնդիրն օրենքների կիրառումն է. Արա Ղազարյանը` լրատվական դաշտի կարգավորման մասին (տեսանյութ)

Հայաստանում գործող լրատվական կայքերի վրա DDos հարձակումները «բարի ավանդույթ» են դարձել, որոնցից պաշտպանվելու իրավական մեխանիզմներ ևս կան: Իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ խոսքը հանցագործության մասին է, կա նույնիսկ բաժին ոստիկանությունում, որ զբաղվում է կիբերհանցագործությամբ, և նրանք կարող են պաշտպանել: Քաղաքացին պետք է հանցագործության մասին հաղորդում տա, հետաքննություն անցկացվի, և եթե կան հիմքեր, կա հանցակազմ, սկսի գործել քրեական դատավարության իրավական պաշտպանության մեխանիզմը:

«Այդ իմաստով` մենք պաշտպանված ենք, այլ հարց է` դա արդյունավետ գործո՞ւմ է, թե՞ չի գործում. դա հարցի մյուս կողմն է, բայց իրավական մեխանիզմները կան: Այսօրվա դրությամբ հասարակական պահանջ չկա, որ կոնկրետ ոլորտ բարեփոխումների ենթարկվի, տեսեք` Ֆեյքերի մասին օրենքի դեպքում նույնիսկ հանրային քննարկումներ անցկացվեցին ԱԺ-ում, բայց հասարակությանը կարծես թե այդքան էլ չհետաքրքրեց, հիմնականում հետաքրքրեց պրոֆեսիոնալներին, լրատվադաշտին, լրագրողներին: Ի վերջո, որքան տեղյակ եմ, առաջարկվեց կասեցնել այն, այսինքն` կարելի է մտածել` հասարակական մեծ պահանջ չկա, գուցե կարելի է, ասենք, ԶԼՄ-ների մասին օրենքը բարելավել, բայց այդ օրենքը նույնիսկ այսօրվա պայմաններում գործում է, որովհետև այնտեղ լայն դրույթներ են ժամանակին սահմանվել, և այսօր ակտուալությունը պահպանվում է: Մեր հիմնական պրոբլեմը օրենքների կիրառումն է. պետք է ապահովել կիրառումը»,- ասաց նա:

Ղազարյանի խոսքով` լրատվական դաշտում ընդունելի է ինքնակարգավորումը, լրագրողն ինքը պիտի հետևի էթիկայի նորմերին` բացի օրենսդրական պահանջներից, որովհետև խախտումները հիմնականում էթիկայի դաշտից են, որ օրենքի համար «բռնելի չէ», այդ տարածք չի կարող մտնել օրենքը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում