Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

Առողջական խնդիրներով ՀՀ զինված ուժեր զորակոչված Հովիկ Կախյանի դեպքի նկարագրությունը

2012 թ-ի հոկտեմբերի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Ա. Մագթաղյանը իր որդու՝ Հովիկ Կախյանի իրավունքների պաշտպանության հարցով: Հովիկ Կախյանը 2012 թ-ի հունիսի 30-ին զորակոչվել է Իջևանի 51191 զորամաս, որտեղ, ըստ ծնողի հայտնած տեղեկատվության, ծառայել է ընդհանուր առմամբ 15 օր, զինվորական ծառայության մյուս օրերին նա մշտապես գտնվել է կամ զորամասի բուժկետում կամ հոսպիտալում:

Հովիկ Կախյանը ունի առողջական լուրջ խնդիրներ՝ միաժամանակ մի քանի հիվանդությունների զուգակցմամբ, մասնավորապես՝ ձախ ականջի թմբկաթաղանթը բացակայում է, ձախ ականջից մշտապես թարախահոսություն կա, ունի կակազություն, նախկինում դեղնախտով հիվանդանալու հետևանքով բողոքում է լյարդի շրջանում ցավերից, ունի II-III աստիճանի հարթաթաթություն, արյան ճնշման տատանումներ և ռադիկուլոպաթիա:

Հարկ է նշել, որ Հովիկ Կախյանի հայրը և եղբայրը հանդիսանում են երկրորդ կարգի հաշմանդամ: Վերջինս 2004 թ-ի հոկտեմբերի 7-ին մարտական հերթապահության տարման ժամանակ պայթել է ականի վրա, որի հետևանքով կտրվել է աջ ոտքը` ծնկից ցած:

Ըստ Հովիկ Կախյանի ծնողի պատմածի՝ զորակոչվելուց 3 օր հետո Հովիկ Կախյանի մոտ սկսել է ականջի թարախահոսություն, որի պատճառով նա պառկել է զորամասի բուժկետում մոտավորապես 20 օր տևողությամբ: Այդ ընթացքում որևէ բուժում չի ստացել մասնագետի բացակայության պատճառով: Փոխարենը՝ Հովիկ Կախյանի մայրը ականջի և քթի դեղեր է տարել զորամաս, որպեսզի դրանով բուժեն որդուն: Այնուհետև, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ բժիշկը չի ընդունել՝ հիմնավորելով, որ դեռևս երդմնակալությունը տեղի չի ունեցել, և կարող է ընդունել միայն այն տեղի ունենալուց հետո: Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հովիկ Կախյանի երդման արարողությունը, որից 3 օր անց՝ օգոստոսի 19-ին, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ հաջորդ օրը՝ Երևանի Մուրացան հոսպիտալ: Նա 2012 թ-ի սեպտեմբերին բուժվել է Մուրացանի «ԼՕՌ» բաժանմունքում: 2012 թ-ի սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել և տեղափոխվել զորամաս: Սակայն, մի քանի օր անց Հովիկ Կախյանը մորը տեղեկացրել է, որ իր մոտ առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ ցավեր ստամոքսի և լյարդի շրջանում և հայտնել է, որ իր մոտ կասկածում են դեղնախտի ախտանիշներ, քանի որ առանձնացրել են մյուս զինծառայողներից, որը հետագայում հերքվել է: Մի քանի օր շարունակ տղան գանգատվել է նաև վատ մարսողությունից: Արդյունքում, Հովիկին կրկին տեղափոխել են Վանաձորի զինկոմիսարիատ: Հովիկը շարունակել է գանգատվել ծանր լսողությունից: Նույնիսկ մորն ասել է, որ վիրավորվում է, երբ մյուսները իրեն անվանում են «քյառ»:

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում Հովիկ Կախյանի մոտ 2011 թ-ի սեպտեմբերի 20-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ թարախային մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»:

2011 թ-ի սեպտեմբերի 23-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Երկողմանի երկայնակի հարթաթաթություն III աստիճանի, 2-5 մատների մրճիկանման դեֆորմացիա, քայլքի չափավոր խանգարումով»:

2011 թ-ի նոյեմբերի 10-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպոնիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»:

2011 թ-ի դեկտեմբերի 8-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան քրոնիկական թարախային մեզոտիմպանիտ բարդացած, միջին ականջի լորձաթաղանթի հիպերպլագրայով: Կոնդուկտիվ ծանրալսություն 2-րդ աստիճանի և թույլ արտահայտված կակազություն»:

2012 թ-ի հունվարի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1/առաջին/ աստիճանի և թույլ արտահայտված կակազություն»:

2012 թ-ի հունվարի 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Թույլ արտահայտված ռադիկուլոպաթիա Լ5Տ1 անցողիկ ցավային համախտանիշով»:

Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք այնպիսի դեպքի, երբ ՀՀ ՊՆ 175-10 հրամանով առանձին հիվանդությունների դեպքում զինծառայողը ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայությանը կամ պիտանի ծառայությանը սահմանափակումներով, սակայն հաշվի չի առնվում մի քանի հիվանդությունների համակցությունը:

Չնայած Հովիկ Կախյանի մոր բազմաթիվ նամակներին այն մասին, որ իր որդին բուժման կարիք ունի և տվյալ պահին նրա առողջական վիճակը անհամատեղելի է զինված ուժերում զինվորական ծառայութան հետ` Հովիկը ներկայումս գտնվում է զորամասում և ամեն անգամ նոր հետազոտություններ են իրականացվում: Արդյունքում Հովիկ Կախյանի առողջական վիճակի հետազոտությունները և դրանց վրա հիմնված բուժումները անարդյունավետ են: Հետևաբար, Հովիկ Կախյանը ի վիճակի չէ շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Գտնում ենք, որ նման վերաբերմունքը զինծառայողի առողջական խնդիրների նկատմամբ կարող է առաջացնել զինծառայողի առողջական վիճակի վատթարացում և բացասական հետևանքներ զինծառայողի կյանքի համար, որի ողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պաշտպանական գերատեսչությունից պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել Հովիկ Կախյանի առողջական վիճակի պարզաբանման և զինվորական ծառայությունից նրան վաղաժամ զորացրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում