Monday, 10 06 2024
ՌԱԿ-ը կջանա առավելագույնս աջակցել «Իմ քայլը» բարեգործականի ծրագրերին. Աննա Հակոբյանն ընդունել է ՌԱԿ ԿՎ ներկայացուցիչներին
Ուղիղ․Իրավիճակը Բաղրամյան պողոտայում
ՀՀ պաշտպանության նախարարը վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարին
ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
20:00
Չեխիայի նախագահի համոզմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները չեն փոխի ԵՄ հիմնարար արժեքները
19:50
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը բացառիկ է. ԲԽ տարածաշրջանային նորանշանակ տնօրեն
19:40
ԱՄՆ-ը և Լեհաստանն Ուկրաինայի հարցով հաղորդակցության խումբ են ստեղծել
ԱԺ խորհուրդը մերժել է ավելի շուտ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը
19:20
Անտառային հրդեհները սպառնում են Բրազիլիայի յուրօրինակ էկոհամակարգին. BBC
Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթաց
Հայաստանի համար ԵՄ ինտեգրման հող է նախապատրաստվել. ապրիլի 5-ի հանդիպման կարևոր արդյունքներից է
18:57
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Ուղիղ․ Քաղաքացիները Բագրատ Գալստանյանի կոչով միացել են Բաղրամյան պողոտայի ցուցարարներին
18:50
Հնդկաստանում 2024 թվականին շոգի շրջանը դարձել է ամենաերկարատևը երկրի պատմության մեջ
Անհնար է պայմանավորվել ագրեսորի հետ. պետք չէ որոնել լուծումներ, որոնք չկան
Բայրամովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «գցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է
Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ
Արթուր եղբայրները, Պիպոները մտածում են՝ մեր խելքը գնում է իրենց համար. լավ բան չի վկայում
18:10
Իրանն առաջին անգամ որպես լիիրավ անդամ կմասնակցի BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը
Պուտինը չի գնում, Էրդողանը կանչեց Ալիեւին. ու՞ր է հոսել «քիմիան»
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը. Կոնջորյան
Մերժվեց, բայց կայանալու է. հունիսի 17-ին օրենքի ուժով կգումարավի ԱԺ արտահերթ նիստ. Օհանյան
17:40
Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետ Դե Կրոյի կառավարության հրաժարականը
17:30
Գերմանիայում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի
Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը
17:27
Լեհաստանի զինագործարանում պայթյուն է որոտացել․ կա զոհ
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մայիսի հաշվետվությունը

ՀՀ ԱԱԾ-ի աշխատողները այդպես էլ մնացին կագեբեշնիկներ. մամուլ

«Հայաստանի ԱԱԾ-ի աշխատողները այդպես էլ մնացին կագեբեշնիկներ»: Այս կարծիքին է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, որին նախորդ օրը Վարդան Օսկանյանի գործով հարցաքննության էին հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն: Պարոն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց.

«Ազգային անվտանգության ծառայությունում ինձ հարցաքննող քննիչը իրեն անվանեց կագեբեի աշխատող, նա արդեն երկրորդ անգամ է իրեն այդ տերմինով բնութագրում, նույնը լսեցի մի քանի ամիս առաջ, երբ ինձ առաջին անգամ հարցաքննությանն էին հրավիրել: Ես իրեն բացատրեցի, որ ինքը ոչ թե կագեբեի, այլ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատող է, և իր գլխավերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Մոտավորապես երկու բառով բացատրեցի կագեբեի տարբերությունը, ասացի, որ շատ վատ կառույց էր, բայց, ցավոք, մի քանի ամիս անց` նախորդ օրվա հարցազրույցում, էդ կապիտանը նույնը կրկնեց, երևի չի հասկացել տարբերությունը և էլի ներկայանում է որպես կագեբեի աշխատող: Ինքն իրեն էդպես է տեսնում, հսկ սա նշանակում է, որ այդ կառույցի մասին երկար-բարակ խոսել այլևս անիմաստ է. պատկերացնո՞ւմ եք` ինչ մակարդակի է այդ ամեն ինչը, ու այդ մակարդակի մարդիկ գործեր են սարքում ում վրա ասես: Խորհրդային Միության կագեբեն մեր մեջ արմատավորված է Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու անվան հետ, ինքն է կաբեգեի հիմնադիրը, ինքն է դրել դրվածքը, կագեբեն եղել է ռեպրեսիաների, մարդկանց խոշտանգումների ենթարկող կառույց: Եվ ես չեմ ուզում իմ Հայաստանում ունենալ կագեբե, մենք պայքարում ենք դրա դեմ, որպեսզի կագեբե չլինի այստեղ, այլ լինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Ես շատ լուրջ հարկեր եմ վճարում, որպեսզի էդ ծառայողը լավ աշխատավարձ ստանա, և ինքն իր մասին չխոսի որպես կագեբեի աշխատողի: Ցավոք, ես շատ նեղվեցի և մինչև հիմա փոքրիկ սթրեսի մեջ եմ այդ հայտնությունից, որը երեկ արեցի: Դա իմ միակ տպավորությունն էր ամբողջ հարցաքննությունից, իմ հիշողության մեջ ուրիշ դրվագ չի մնացել»:

Իսկ Վարդան Օսկանյանի ու նախորդ նախագահական ընտրություններից առաջ ԳԱԼԱ հեոուստաընկերության դեմ սարքված գործերի միջև նմանություն տեսնո՞ւմ է, այս հարցին Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ տեսնում եմ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե մենք այս ամեն ինչը տեսել ենք, անգամ գիտեմ, թե որ քայլից հետո ինչ պետք է լինի, ինչպես Ուլյանով Լենինը գիտեր, թե հեղափոխություն ոնց են անում` ոչ թե տելեֆոն, տելեգրաֆ, սա էդ կարգի է, արդեն դասագրքային է դարձել այս ամենը, նույնիսկ դասագիրք կարելի է գրել, թե որ քայլից հետո ինչ կարող են անել իշխանությունները: Սրա համար եմ մեծ ցավ ապրում, որ մեզ չի հաջողվել 20 տարվա ընթացքում ձևավորել մի մշակույթ, որտեղ որ քաղաքական հայացքների պատճառով բացառվեն քրեական հետապնդումները: Սա պիտի արմատախիլ արվի, ցանկացած մարդ հստակ պետք է պատասխան տա նրա համար, ինչ ինքը արել է: Վաղը եթե Սերժ Սարգսյանին սկսեն հետապնդել իր քաղաքական հայացքների համար, եթե ինքը ունի այդպիսիք, ուրեմն մենք ամբողջ հասարակությունով պետք է կանգնենք նրա կողքը, որպեսզի իրեն անհիմն չմեղադրեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում