Saturday, 15 06 2024
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը
Սպասվում է կարճատև անձրև
Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»

Շարժումը մարեց, բայց «հանգած հրաբուխն» ավելի վտանգավոր է

Գալստանյանը եւ  թիմն իրենք են իրենց համար իսկական բարդություններ ստեղծում: Մինչ այժմ չեն կարողացել բացատրել, թե ինչ պիտի անեն, եթե հայտնվեն Փաշինյանի տեղում: Ընդ որում, շրջապատն օրեցօր ավելի հետեւողական է պահանջում այդ հարցի պատասխանը: Բացառություն չէր նաեւ Գալստանյանի մամուլի ասուլիսը, որ նա կազմակերպել էր հանրահավաքի նախօրեին: Գործնականում բոլոր հարցերը հանգում էին երկու թեմայի. ինչպե՞ս է արքեպիսկոպոսը վարչապետ ընտրվելու, եթե ունի Կանադայի քաղաքացիություն եւ ինչպես է պայմանավորվելու Բաքվի հետ,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեկեվա հանրահավաքի մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» եւ ավելացնում, որ Գալստանյանի «դիրքերն ավելի թույլ են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հարցում, նա խոսում է, որ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները խարխլված են, բայց չի ասում՝ ինչու՞, ինչպես նաեւ անտեսում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները»:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Մոսկվան Բագրատ Գալստանյանին վերջնականապես «ոչ» է ասում, բայց ոչ թե նրա համար, որ դեմ է Հայաստանում առնվազն «նավակ ճոճելուն» եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքի դեմ կանգնեցնելուն, այլ այն պատճառով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քննություն չի բռնել: Օրինակ, հանրահավաքներում չի կարողացել գեներացնել, որ քառասունչորսօրա պատերազմի, Լեռնային Ղարաբաղի պետականության լուծարման, հայ բնակչության բռնատեղահանության, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժումների պատասխանատուն միայն Նիկոլ Փաշինյանն է:

Բայց ավելի «սատանայական» է Բագրատ Գալստանյանի երկրորդ թերացման շեշտադրումը. նա չի խոսում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից, անտեսում է: Այսինքն, հայ ժողովրդին, Հայաստանի հանրությանը չի կարողանում համոզել, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցությունը ոչ թե իրավաիճակային է, այլ՝ աշխարհաքաղաքական-կոնցեպտուալ, եւ Հայաստանը պարզապես «գնալու ոչ մի տեղ չունի»:

Սա արդեն Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության «կոդի բացահայտում է»:  Եւ խնդրի դելիկատությունը նրանում է, որ, ինչպես ավելի վաղ էինք նպատել, Մոսկվայի համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ոչ թե նպատակային, այլ, այսպես ասած՝ զոնդաժային կամ պիլոտային էր, փորձ՝ հասկանալու համար, թե Հայաստանում որքանո՞վ է հնարավոր ներդնել «պատմականորեն դատապարտվածի» կամ «անելանելիության սինդրոմ»:

Մոսկվան արձանագրում է, որ Գալաստանյանը ձախողվել կամ ձախողել է այդ քաղտեխնոլոգիական ծրագիրը: Այս իրավիճակում գրեթե էքզիստենցիալ նշանակություն ունի մի հարց. Ռուսաստանի հատուկ ծառայությունները, քաղաքագետները, վերլուծաբաններն ի՞նչ հետեւության կհանգեն եւ իշխանություններին ի՞նչ կառաջարկեն: Նրանք կընդունեն, որ Բագրատ Գալստանյանը ցանկացել, բայց չի՞ կարողացել հայ ժողովրդին համոզել, որ «արտաքին կառավարումն անխուսափելի է»: Թե կնարեկայացնեն, որ Բագրատ Գալստանյանին ավելի խարիզմատիկ, քաղաքականապես գրագետ եւ ճկուն մեկով փոխարինելու դեպքում Երեւանը «կհանձնվի՞»:

Հրապարակումը հուշում է, որ Մոսկվայի ուշադրությունից չի վրիպել ամենակարեւորը. Բագրատ Գալստանյանին չի հաջողվել ապահովել «պայթուցիկ զանգված»: Թերթն արձանագրում է, որ հանարահավաքներին մասնակցում են «մեծամասմբ ծերեր, կանայք եւ երեխաներ»: Պետք է հասկանալ, որ «նման բանակով ամրոց չես գրավի»: Ըստ երեւույթին, խնդիր է դրվելու ոչ միայն Գալստանյանին, այլեւ հանրահավաքների մասնակիցների փոխարինող գտնել կամ ստեղծել: Կառավարական ամառանոցների գիշերային պաշարումը, ոստիկանության հետ Բագրատ Գալստանյանի ագրեսիվ հռետորաբանությունը, երեւի, հետագա «կտրուկ զարգացումների ռեպետիացիա էր»: Շարժումն, այո, առերեւույթ մարեց: Բայց «հանգած հրաբուխը» կարող է ավելի վտանգավոր լինել: Ոչ միայն իշխանության, այլ՝ Հայաստանի, նրա ինքնիշխանության եւ առհասարակ պետականության համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում