Saturday, 15 06 2024
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է

Իրանը «բացեց խաղաքարտերը». ի՞նչ կասի Էրդողանը Ալիեւին

Իրանի սահմանադրության Պահապանների խորհուրդը հաստատել է նախագահի թեկնածուներին, որ կմասնակցեն ընտրապայքարին: Գրեթե ակնհայտ է, որ Գերագույն հոգեւոր առաջնորդի նախընտրած թեկնածուն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում իր հատուկ ներկայացուցիչ Սաիդ  Ջալալին է: Ջալալին, ինչպես Իրանի քաղաքական վերնախավի «խոհամոցին» տեղյակ աղբյուրներն են ասում, վերահսկում է միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները:

Մեկ օր առաջ տեղի է ունեցել  Իլհամ Ալիեւի եւ Իրանի առաջին փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար եւ նախագահական ընտրությունների  պատասխանատու Մոհամադ Մոխբերի հեռախոսազրույցը, որից հետո Ալիեւը մեկնել է Եգիպտոս, որտեղ առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանը սատարում է անկախ Պաղեստինի հռչակմանը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այսպիսով նա կանգնել է Պաղեստինի անկախության պաշտպանության առաջին շարքում, ինչից տեւական ժամանակ խոըսափում էր:

Այս զարգացումները հաջորդում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Չինաստան այցին, որի ընթացքում նա հայտարարել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկության մասին: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով նախատեսված է հոկտեմբերին, ընդ որում այն կգումարվի Կազանում: Գագաթաժողովի կազմակերպման հարցով հունիսի 10-ին Նիժնի Նոբգորոդում գումարվում է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որին կմասնակցեն նաեւ Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Նույն օրն Ադրբեջանի նախագահը մեկնում է Անկարա:  «Թուրան» գործակալությունը, հղելով թուրքական TRT հեռուստաընկերությանը, գրում է, որ Էրդողան-Ալիեւ բանակցությունների օրակարգում կլինի «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղաության պայմանագրի կնքման» հարցը: Ուշագրավ է, որ խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական բանակցությունների, այլ՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին է: Ըստ երեւույթին, Իրանի նախագահական ընտրությունների գլխավոր «ինտրիգի բացահայտումը» Թուրքիային մղում է զգուշավորության. Եթե Թեհրանը Միացյալ Նահանգների հետ հասնի իր «սսահմանային միջուկային տերության կարգավիճակի» ֆորմալացմանը, ապա Մերջձավոր Արեւելքում ստեղծվելու է ուժերի բոլորովին այլ դասավորություն:

Իլհամ Ալիեւը Թուրքիա է մեկնում արտգործնախարար Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ վերջերս Պրահայում  հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը: Երեւան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Օ՛Բրայանը: Բանակցություններում քննարկվելու է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը: Հայաստանի ԱԳՆ հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծի վրա մեկամսյա ինտենսիվ աշխատանքի եւ այն ստորագրման նախապատրաստելու պատրաստակամություն է  հայտնել, ինչին Ադրբեջանի արտգործնախարարությունը տվել է գրեթե մերժողական պատասխան:

Տպավորություն է, որ Էրդողանը պետք է Ալիեւին փորձի համոզել, որ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը բխում է Թուրքիայի շահերից: Երեւանը հայտնել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հերթական հանդիպման նախնական պայմանավորվածության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում