Saturday, 15 06 2024
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է

Ալ-Սիսին «մատնեց» Ալիեւին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Եգիպտոս: Նախագահ ալ-Սիսիի հետ բանակցությունների արդյունքում ստորագրվել են առեւտրա-տնտեսական համագործակցության մի քանի փաստաթղթեր, որից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Պետք է ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն, եւ Արեւելյան Երուսղեմը լինի նրա մայրաքաղաքը,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա նաեւ կոչ է արել Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը եւ հարցերը կարգավորել բանակցությունների միջոցով: Ալիեւն ասել է, որ Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հետ կապված հարցը:

Իր խոսքում Եգիպտոսի նախագահն ասել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են «Գազայի հատված մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու ուղղությամբ Եգիպտոսի ջանքերը, ընդգծել Պաղեստինի անկախ պետության ստեղծման անրհրաժեշտությունը՝ 1967 թ. հոկտեմբերի 4-ի դրությամբ սահմաններում»: Ադրբեջանը Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն, կողմերն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Բայց այլ բան է Պաղեստինի անկախ պետության միջազգային ճանաչմանը կողմ լինել, բոլորովին այլ՝ պնդել, որ Պաղեստինը պետք է  անկախություն ունենա 1967թ. գոյություն ունեցած սահմաններում:

Ալիեւն այդ մասին չի խոսել, նրան «մատնել է» Եգիպտոսի նախագահը: Վերադառնալ 1967թ. սահմաններին՝ Իսրայելի համար նշանակում է տարածքներ զիջել, այդ թվում՝ Սիրիայի հետ սահմանին Գոլանի բարձունքները, լուծել միլիոնավոր մարդկանց տեղահանության հարցը, իսկ ռազմա-քաղաքական առումով՝ դադարել Մերձավոր Արեւելքում դերակատար լինել: Նման մռայլ հեռանկարի առթիվ իսրայելցի փորձագետներից մեկն ազնվորեն խոստովանել է, որ «այդ դեպքում երկրում մարդ չի մնա»: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Իսրայելի բնակչության մեկ միլիոնը Միացյալ Նահանգների, 500 հազարը՝ Եվրամիության երկրների քաղաքացիություն ունի, եւ եթե «Ավետյաց երկրի» նախագիծը տապալվի, ապա անվերադարձ կլքեն պատմական հայրենիքը:

Իսլամական համերաշխության կազմակերպության երկու գագաթաժողովերին Ադրբեջանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի մակարդակով: Երեւում է, Ալիեւն ստիպված է մտնել այդ կառույցի ընդհանուր գծի մեջ: Ինչ կարգավորում էլ որ Մերձավոր Արեւելքում ուրվագծվի կամ իրականանա՝ Իսրայելն այլեւս նախկինը չի լինելու: Մանավանդ որ խորհրդարանական կառավարման երկիր է, որտեղ քաղաքական ճգնաժամերն արդեն մի քանի տարի է՝ հաջորդում են իրար: Ադրբեջանը, կարծես, ընտրում է աշխարհաքաղաքական միջավայր, որտեղ կարող է դերակատար լինել:

Եգիպտոսի նախագահի բացահայտումը, երեւի, Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների նախապայման է, բայց ի՞նչ ազդեցություն դա կունենա Իսրայել-Ադրբեջան համագործակցության վրա: Ադրբեջանական Socar-ն օրերս պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի հետ էներգակիրների վաճաքռի ուղղակի պայմանավորվածություն չունի, պատասխանատու չէ այն կազմակերպությունների համար, որ ադրբեջանական նավթ են գնում եւ վերավաճառում Իսրայելին:

Դա իսլամական աշխարհին հղած ազդակ է, ինչին հաջորդել է Թուրքիայի առեւտրի նախարարի հավաստիացումը, որ մայիսի 2-ից Իսրայելի հետ առեւտրական կապերը դադարեցնելու որոշումը մնում է ուժի մեջ եւ կտեւի այնքան, քանի դեռ Գազայում պատերազմը չի դադարի, հումանիտար ճգնաժամը չի հաղթահարվի: Թուրքիան խնդիր ունի Գազայում պահպանել ՀԱՄԱՍ-ի իշխանությունը: Վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլը Սիրիայից ադրբեջանցիների ,,հայրենադարձության,, մասին մի քանի տեղեկություններ է տարածել: Խոսքը ժամանակին Սիրիա անցած, Իսլամական պետության շարքերում կռված զինառյալների ընտանիքների մասին է:

Ադրբեջան այսպիսով ,,հետքեր է մաքրում,, կամ նրան ստիպում են, որ իր քաղաքացիներին հեռացնի Մերձավոր Արեւելքից: Սա ինչ-որ գործընթացի նախանշան է: Մանավանդ որ Թուրքիան էլ նախապատրաստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուն: Ալիեւի Եգիպոս այցն այս համապատկերին կարելի է դիտարկել որպես արաբական աշխարհի հետ Բաքվի ավելի սկզբունքային նշանակության հարաբերությունների հաստատման ծրագրավորում: Մինչեւ վերջերս Եգիպտոսն Իսրայելի հետ կայուն հարաբերություններ ուներ: Այսօր դրանք լարված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում