ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները մեծ թվով ասիացի բնակչություն ունեցող 11 նահանգների պարտավորեցրել են քվեաթերթիկները և այլ ընտրական նյութերը տպագրել ոչ միայն անգլերենով։ Այս մասին գրում է The New York Times-ը:
Այսպես, օրինակ, Նևադայում քվեաթերթիկ է տպագրվել ֆիլիպիներեն, Սան-Դիեգոյում` չինարեն, վիետնամերեն, հինդի լեզվով:
Ըստ ամերիկյան օրենքների` նման տարածքներում իշխանությունները պետք է հոգան այն մասին, որպեսզի ընտրողներն առանց խոչընդոտների կարողանան քվեարկել մայրենի լեզվով:









































