Բրյուսելում այսօր բացվում է Եվրամիության երկօրյա համագումարը:
Համագումարի գլխավոր թեման եվրագոտու երկրներում պարտքային ճգնաժամն է: Առաջին հերթին քննարկվել է իրավիճակը Հունաստանում: Մասնակիցները նաև կանդրադառնան Կիպրոսի և Իսպանիայի խնդրին:
Դիվանագիտական շրջանակներում, սակայն, ներկայիս հանդիպումից չեն ակնկալում արմատական որոշումներ: Ինչպես սպասվում է, որոշակի միջոցներ ԵՄ-ն կարող է ձեռնարկել նոյեմբերին՝ ֆինանսների նախարարների հանդիպումից հետո:
Այս տարի Եվրամիությունն անցկացնում է արդեն չորրորդ համագումարը ֆինանսական օգնության հատկացման հարցերի շուրջ:




































