Monday, 20 05 2024
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է

Երևանի սրտում կայացավ «Էրեբունի-Երևան» տոնակատարության եզրափակիչ միջոցառումը (տեսանյութ)

«Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը կրող Էրեբունի-Երևան- 2794 տոնակատարության վերջին նոտան, ավանդույթի համաձայն, դրվեց Հանրապետության հրապարակում: Օրվա գլխավոր միջոցառումը, որն այս անգամ կրեց «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը, մեկնարկեց ժամը 19:00-ին:

Տոնի կապակցությամբ մայրաքաղաք էին ժամանել Երևանի գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ, ուստի երեկոյի գեղարվեստական մասը ապահովեցին ինչպես հայաստանյան երգարվեստի երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ:

Համերգը վարում էին հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը և երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:

Իրենց կատարումներով Երևանի և երևանցիների տոնը շնորհավորեցին Ռազմիկ Ամյանը, Անդրեն, Անահիտ Սիմոնյանը, Հայկոն, ռուսական էստրադայի երգչուհի Զառան, «Серебро» խումբը, ռուսական շոու բիզնեսի երգչուհի Վերա Բրեժնևան, Արամեն, Ռադիկ Գաբրիելյանը, Լեյլա Սարիբեկյանը, Թաթա Սիմոնյանը, իսկ Սոֆի Մխեյանը ներկայացրեց իր նոր երգը` «Հայաստանի երգը», նաև հայ աստղերը միասին երգ կատարեցին:

Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ` Ինգա և Անուշ Արշակյանների երգի հնչյունների ներքո:

Համերգին ներկա էին ոչ միայն հարյուրավոր երևանցիներ, այլև նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ Էրեբունի-Երևանի 2794-ամյակին նվիրված տոնական բուն միջոցառումները մեկնարկել են «Էրեբունի» արգելոց-թանգարանին հարակից հրապարակում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության և Երևանի ավագանու անդամների ու հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ հետևել է բեմականացված ներկայացմանը:

Թատերական ու պարային խմբերի մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Էրեբունու հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը։ Թատերական բեմականացումն ավարտվել է Էրեբունի-Երևանի օրհներգով։

Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել քաղաքի տարբեր մասերում տեղադրված 26 բեմահարթակներում. տոնական ուրախ մթնոլորտ է թևածել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում