Պակիստանցի 14-ամյա դպրոցական Մալալա Յուսուֆզայիի վիճակը, որը թալիբների հարձակմանն էր ենթարկվել, աստիճանաբար կարգավորվում է: Հղում անելով պակիստանյան ռազմական ղեկավարությանը` հաղորդում է France-Presse-ը:
«Նա դանդաղ, սակայն կայուն լավանում է: Այդ վիճակում վերականգնումն արագ չի լինում»,- հայտարարել է բանակի ներկայացուցիչը:
Աղջիկը գտնվում է ռազմական հոսպիտալում: Բժիշկների մի խումբ անընդհատ հետևում է նրա առողջական վիճակին:
Դպրոցական աղջկա ու ևս երկու աղջիկների վրա հարձակումը տեղի է ունեցել անցած երեքշաբթի: Մալալան վիրավորվել է գլխից և պարանոցից:









































