Վաղը՝ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում հայ հասարակությունը հնարավորություն ունի ունկնդրելու նաև ռոք երաժշտություն:
Այս անգամ Ազնավուրի հրապարակը լի կլինի ռոք երաժշտության ելևէջներով:
Երեկոյան՝ ժ. 19.00-23.00-ն ռոքի սիրահարները կարող են ունկնդրել հայկական ռոք խմբերի՝ Dogma, Empyray, Road Movie, Vordan Karmir, հայտնի ու սիրված կատարումները:









































