Tuesday, 07 05 2024
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Երկրագնդի 700 միլիոն բնակիչներ կտառապեն ճարպակալումից

2005 թվականին երկրագնդի շուրջ 1,6 մլրդ բնակիչներն անցանկալի, ավելորդ քաշ են ձեռք բերել, իսկ 600 միլիոնը տառապել է ճարպակալումից: Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Իսկ 2015 թվականի վերաբերյալ կազմակերպության կանխատեսումները առավել վտանգավոր են. եթե այս աճը պահպանի տեմպերը, ապա 2015 թվականին ավելորդ քաշ կունենա 2.3 մլրդ մարդ, իսկ ճարպակալումից կտառապի 700 միլիոնը:

ԱՀԿ-ի տվյալներով, սա պայմանավորված է բարձրկալորիական ուտելիքի մասսայականությամբ և սրան զուգահեռ՝ մարդկության ֆիզիկական ակտիվության նվազմամբ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների համոզմամբ, հենց այդ գիրացումներն ու ճարպակալումները կհանգեցնեն մի շարք հիվանդությունների, օրինակ` սիրտ-անոթային, կտրուկ աճին: Ճարպակալում ունեցող հիվանդների 90 տոկոսը, վաղ թե ուշ շաքարային դիաբետով հիվանդ են դառնում: Ի դեպ, նույն ԱՀԿ տվյալներով`աշխարհում յուրաքանչյուր 4-րդ մարդը հիվանդ է շաքարային դիաբետով: Սպասվում է, որ այս հիվանդությամբ աշխարհում մի քանի տարի հետո կտառապի յուրաքանչյուր երրորդը:

Ինչ վերաբերում է գիրացման բուն պատճառներին` ԱՀԿ մասնագետները համոզված են, որ խնդիրը ոչ թե օգտագործվող սննդի քանակն է, այլ թե օրական քանի անգամ, և ինչ սնունդ է օգտագործվում: Եվ այստեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնել սննդի ծագմանն ու բաղադրությանը, ինչը ամբողջ աշխարհում այսօր մեծագույն խնդրի է վերածվել: Ի դեպ, մասնագետները խորհուրդ են տալիս սննդացանկում անպայման ներառել կաթնամթերքը, որը պարունակում է մարդու օրգանիզմի համար չափազանց կարևոր տարր՝ կալցիում, և սահմանափակել կանցերոգենների մեծ քանակություն պարունակող սնունդի ընդունումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում