Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ալիևին վերադարձրին բանակցությունների սեղանի շուրջ

Մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հերթական եռակողմ հանդիպումը, որի արդյունքում, ինչպես ակնկալվում էր, ընդունվեց համատեղ հայտարարություն: Սոչիի հանդիպումը ութերորդ եռակողմ հանդիպումն էր. անցյալ տարի կայացել է երեք հանդիպում` հունվարի 25-ին` Սոչիում, հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում և հոկտեմբերի` 27-ին Աստրախանում:

Սոչիում ընդունած համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Քննարկելով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը.
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով` ի լրումն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի»:

Նախ պետք է նկատել, որ Մադրիդյան սկզբունքները կարծես արդեն կորցրել են իրենց նշանակությունը, և վերջին փաստաթղթերում դրանք ուշադրության չեն արժանանում: Այն հանգամանքը, որ միջնորդներին հաջողվեց, այնուամենայնիվ, Ի.Ալիևին համոզել շարունակել բանակցությունները, վկայում է այն մասին, որ Բաքուն որոշակի զիջումների է գնացել իր կարծր դիրքորոշումներից, և ինչ-որ առումով պաշտոնական Երևանի համար սա շահեկան վիճակ է:

Վստահաբար կարելի է նկատել, որ Սոչիում ԼՂ կարգավորման սկզբունքների շուրջ լուրջ բանակցություններ չեն ընթացել, այս հանդիպման կազմակերպման գլխավոր նպատակը` պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կանխելն էր, ասել է թե` պաշտոնական Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը: Այստեղ պետք է ամրագրել, որ ԼՂ կարգավորման բանակցությունների շարունակականությունը, ռազմական գործողությունների վերսկսման կանխումն այս փուլում, իհարկե, տեղի է ունենում ռուս-ամերիկյան համագործակցության շնորհիվ: Սակայն մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում` և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եթե ռուս-ամերիկյան ջանքերը կարծես հայկական կողմի համար դրական հանգուցալուծում էին` ստեղծված փակուղային իրավիճակից ձերբազատվելու առումով, ապա պետք է նաև փաստել, որ ռուս-ամերիկյան համագործակցությունը կարող է կարգավորման գործընթացում կոնկրետ արդյունքներ արձանագրելու` դեյթոնյան տարբերակի կիրառման էլ հասնել, իսկ այդ դեպքում, համաձայնեք, որ պաշտոնական Երևանից վստահաբար քայլեր կպահանջվեն…

Ինչ վերաբերում է Սոչիում ընդունված համատեղ հայտարարությանը, ապա նրա առաջին կետում ամրագրված` ռազմագերիների փոխանակման մասին նշվել էր նաև հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված համատեղ հռչակագրում: Իսկ հայտարարության երկրորդ կետը, որտեղ նշվում է` բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու ձգտման և կրակի դադարեցման, շփման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, ապա սա, ըստ էության, 1995թ. փետրվարի 3-ին ԼՂ հակամարտության գոտում զինդադարի ամրապնդման ուղղությամբ միջնորդների առաջարկած և կողմերի (ՀՀ Պնախարար Ս.Սարգսյանի, Ադրբեջանի Պնախարար Մ.Մամեդովի, ԼՂ պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանի ստորագրած) ընդունած փաստաթղթի բովանդակությունն է:

Տեղեկացնենք նաև, որ Սոչիում կայացած բանակցություններից հետո Ս.Սարգսյանն ու Ի.Ալիևը առանձին հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Իսկ մարտի 6-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Սոչիի բանակցություններից հետո երեկ ժամանել է Թեհրան:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում