Իսպանիայի հավաքականի աջ պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է, որ պատրաստ է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում, եթե իր օգնության կարիքը զգացվի:
Վաղը Իսպանիայի հավաքականը Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում մրցելու է Բելառուսի ընտրանու դեմ: Վնասվածքների պատճառով իսպանացիների կազմում բացակայում են Կարլես Պույոլն ու Ժերար Պիկեն:
«Եղել են դեպքեր, որ խաղամ պաշտպանության կենտրոնում, այնպես որ, եթե մարզիչը որոշի, որ այնտեղ իմ օգնության կարիքը կա, ես ուրախությամբ կխաղամ»,- ասել է Արբելոան:
«Ռեալ»-ի պաշտպանը նաև նշել է, որ Բելառուսի հավաքականը ամբողջ խաղի ընթացքում չի պաշտպանվելու:
«Բնական բան է, երբ մրցակիցը պաշտպանվում է մեր մասսայական գրոհներից, բայց չեմ կարծում, որ Բելառուսը կփակվի իր կիսադաշտում: Նրանք լավ թիմ ունեն: Մենք դիտել ենք Ֆրանսիայի դեմ նրանց խաղը»:







































