Հոկտեմբերի 27-28-ը Դոմինիկյան Պոլո քաղաքում տեղի կունենա օրգանական սուրճի ավանդական փառատոնը` Festi-Café 2012-ը:
Festi-Café-ն անցկացվում է ամեն տարի և հանդիսանում է ֆերմերների հանդիպման վայրը: Այս տարի փառատոնը նվիրված է շրջակա միջավայրի պաշտպանությանը և օրգանական արտադրանքի առաջընթացին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ցուցահանդեսներ, համաժողովներ և փորձարկումներ, ինչպես նաև՝ էկոտուրիզմի վերաբերյալ սեմինարներ:









































