Այսօր ազատազրկման մեջ հայտնվելուց հետո առաջին անգամ Միխայիլ Խոդորկովսկին, որ արդեն մի քանի տարի է, ինչ տնտեսական չարաշահումներ իրականացնելու գործով գտնվում է բանտում, եւ այս պահին նոր դատավարություն է նրա նկատմամբ իրականացվում, «դեմ առ դեմ» հարցազրույց է տվել Նովայա Գազետա թերթին: Նա կանխատեսել է, որ 2015թ. Ռուսաստանին հերթական ճգնաժամն է սպասվում: Այդ ճգնաժամի պատճառ կդառնան տնտեսության արդիականացման ցածր տեմպերը, բյուրոկրատիայի ընչաքաղցությունը եւ բնակչության սպասումների չիրականացումը: Տնտեսության արդիականացման գործընթացների վատ ընթացքը կամ դրա բացակայությունն էլ նա բացատրել է պետական կառավարման արխաիկ վիճակով եւ համատարած կաշառակերությամբ: Ճգնաժամին կնպաստեն նաեւ բնական պաշարների նվազումը, աշխատունակ բնակչության կրճատումը, ուժայինների եւ բյուրոկրատիայի թվի աճը: