Երեկ միանգամից մի քանի կայքերում հայտնվել է «Կովկասի էմիր» Դոկու Ումարովի տեսաուղերձը, հաղորդում է Новости-Грузия-ն:
Ուղերձում նա կոչ է արել Ռուսաստանի բոլոր մուսուլմաններին շարունակել սրբազան պատերազմը` ջիհադը:
«Սկսվել է գարունը, այդ պատճառով եղբայրներ, խնդրում են ձեզ ակտիվացնել սրբազան պատերազմը: Կոչ եմ անում ձեզ ճակատ բացել ձեր տեղերում»,- հայտարարության մեջ ասում է Ումարովը:
Ումարովի նախորդ ուղերձը արվել էր Դոմոդեդովո օդանավակայանի ահաբեկչությունից հետո, երբ նա իր վրա էր վերցրել պայթյունի պատասխանատվությունը: