Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մոտ ապագայում նոր բարձրտեխնոլոգիական բազմապրոֆիլ բժշկական կենտրոն կկառուցվի, հաղորդում է aze.az կայքը:
Կենտրոնի շինարարությունը սկսվել է անցած տարի և նախատեսվում է ավարտել 2013-ին: Կառուցման մեջ զգալի ներդրումներ ունեն ադրբեջանցի ներդրողները, սակայն կոնկրետ տեղեկություններ չկան:
Կենտրոնում աշխատելու են մասնագետներ նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից: