Friday, 17 07 2026
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

ԱԻՆ-ը ձեռք է բերելու ուղղաթիռով գետից ջուր վերցնելու 5 տոննանոց սարքավորում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ դրական գնահատելով անցած շաբաթվա ԱԻՆ աշխատանքը` նախարարը նշել է, որ անելիքներ դեռ շատ կան։ Մասնավորապես` անհրաժեշտ է ձեռք բերել ուղղաթիռով գետից ջուր վերցնելու 5 տոննանոց սարքավորում, արագ վերանորոգել ու տեխնիկապես հագեցնել Գառնիի դիտարանը, ԱԻՆ տարածքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող դայվինգի կենտրոն` ջրասուզակների մարզումների համար։

Նախարարության նորակառույց բազմահարկ մասնաշենքի բացումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի կեսին, հաշվարկներ են արվել մյուս մասնաշենքերի ամրացման և վերակառուցման վերաբերյալ։ ԱԻ նախարարությունը շուտով կստանա «ԶԻԼ 131» և «ԳԱԶ 66» մակնիշների 10 ամենագնաց արտաճանապարհային ավտոմեքենա և շարժական 4 էլեկտրակայան։

Խորհրդակցությանը ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ օրերս Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել իրենց կողմից ներկայացված ծրագրին, ըստ որի 6 անգլիական արտադրության նորագույն թվային սեյսմիկ կայաններ կտեղադրվեն մայրաքաղաքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածքում։ Բացի այդ, շուտով մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ ևս 6 նոր սեյսմիկ կայանների տեղադրման ուղղությամբ կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ։ Դրանցից երկուսը կտեղադրվեն ՀՀ հարավային հատվածում, որտեղ դիտակայանների թիվը համեմատաբար քիչ է, երեքը` հանրապետության կենտրոնական մասում, մեկն էլ` հյուսիս-արևմուտքում` Բավրայի մոտ։ Նախարար Ա. Երիցյանն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանությունը նախարարության գերակա ուղղություններից է, և հանձնարարել մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնակչության իրազեկման խնդիրները` կանխելու անհարկի խուճապը։

Առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նախարարության առանձնացված ստորաբաժանումներում և դժվարմատչելի մարզային կայաններում` օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մի քանի օրվա ընթացքում ինտերնետ կապով ապահոված կլինեն հանրապետության բոլոր հրշեջ մասերը։

Օրերս ԱԻՆ համաբուժարանը ձեռք է բերել սարքավորումներ` աչքի կաբինետի և լաբորատորիայի համար։ Գնահատելով արված աշխատանքը` ՀՀ ԱԻ նախարարը Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կարեն Աթոյանին շնորհեց գնդապետի կոչում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում