Եգիպտոսի դատարանն այսօր 14 ծայրահեղականների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, ևս 4 հոգու՝ ցմահ ազատազրկման՝ Սինայի թերակղզում 2011թ. զինվորականների և ոստիկանների վրա հարձակում գործելու համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ծայրահեղական «Թաուհին ու ալ-ջիհադ» («Միաստվածություն և ջիհադ») խմբավորման անդամները մեղադրվում են անցյալ տարվա ամռանը Սինայի թերակղզում Եգիպտոսի իրավապահ մարմինների 3 աշխատակիցների, բանակի 1 սպայի և 1 խաղաղ բնակչի սպանության մեջ:
14 ծայրահեղականներից 8-ի դատավճիռը կայացվել է հեռակա:








































