Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

ԱՄՆ-ում ամեն ամիս կտպվի 40 մլրդ դոլար

Արևմուտքի երկու խոշորագույն կենտրոնական բանկեր՝ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) և Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) անցել են իրենց տրամադրության տակ եղած վերջին և ամենաուժեղ միջոցներին՝ անսահմանափակ դոլար և եվրո տպելուն:

Մի քանի օր առաջ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ անցնում է քանակական մեղմացման թվով երրորդ ծրագրին կամ QE3-ին: Այն արդեն ստացել է QE-անվերջություն ոչ պաշտոնական անվանումը:

Առաջինն այդ ճանապարհով գնացել են ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպական կենտրոնական բանկը: ԴՊՀ-ն ամսական կծախսի 40 մլրդ դոլար հիփոթեկային արժեթղթեր գնելու վրա, մինչև որ երկրում վերականգնվի կայուն տնտեսական աճը: Մեկ ամսում ԴՊՀ-ն շուկաներ կուղարկի 85 մլրդ դոլարի չափով ակտիվներով չապահովված գումար: Բացի այդ, ԴՊՀ-ն երկարացրել է նվազագույն տոկոսային գործակիցները պահելու ժամկետը մինչև 2015թ. վերջը:

Ամսական ԱՄՆ-ում կտպվի 40 մլրդ դոլար, դա կարճաժամկետ ընթացքում բացասաբար կանդրադառնա արտարժույթի փոխարժեքի վրա: Առանցքային հարցն այն է, թե ինչպես այդ ծրագրին կարձագանքեն այլ կենտրոնական բանկեր: Այս մասին Bloomberg TV-ի ուղիղ եթերում հայտարարել է Standard Chartered-ի արժույթի հարցերով վերլուծաբան Քալում Հենդերսոնը:

Ճապոնիայի բանկը սեպտեմբերի 19-ին նույնպես որոշում է կայացրել ավելացնել արժեթղթերի գնման ծավալները մինչև 1 տրլն դոլար՝ տնտեսական աճը խթանելու համար:

ԵԿԲ-ն իր հերթին խոստացել է գնել եվրոգոտու խնդրահարույց երկրների պետական պարտատոմսերը՝ դրանց եկամտաբերության աճը կանգնեցնելու համար: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Անգլիայի բանկը նույնպես կմասնակցի տնտեսության խթանմանը:

ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է, որ եվրոյին մահացու վտանգ է սպասվում և առանց տվյալ միջոցառումների՝ եվրոգոտու ապագան հարցականի տակ կդրվի:

Արդյունքում գործարար աշխարհում պատրաստվում են, որ ֆինանսական շուկաներ կուղղվի եվրոյի և դոլարի անվերջանալի հոսք, երբ ԴՊՀ-ն և ԵԿԲ-ն կորդեգրեն իրենց ազգային պարտատոմսերի շուկայի առանցքային սեկտորների մոնետարիզացման կուրս:

Զարգացող երկրները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել ամերիկյան դոլարի հետագա դևալվացիային և հարված կհասցնի զարգացող երկրների տնտեսական մրցունակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում