Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը Ռուսաստանի կողմից առաջադրվելու է «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Այս մասին Interfax գործակալությանը հաղորդել է ռուսական «օսկարյան հանձնաժողովի» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը:
Շահնազարովի ֆիմը վարձույթի է դուրս եկել 2012թ. ապրիլին:
«Սպիտակ վագր»-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի անհաղթ գերմանական տանկի անվանում է: Ֆիլմի հերոս տանկիստ Իվան Նայդենովը հակամարտության մեջ է մտնում դրա հետ:
Երկրի կողմից ֆիլմի առաջադրումը դեռևս չի նշանակում, որ այն մեխանիկորեն կհայտնվի մրցանակակիրների ցուցակում:










































