Tuesday, 28 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Հայաստանը ցանկանում է Իսրայե՞լ դառնալ. Hürriyet Daily News

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու երկու կարևոր հարց: Այս մասին գրում է Hürriyet Daily News-ը:

«Այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է,- իր խոսքը ՀՀ նախագահն ուղղել է վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա կաբինետի անդամներին:- Ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են առավել համակարգված ջանքեր»,-ասել նա:

Հոդվածագիրը նշում է, որ ՀՀ նախագահի խոսքից կարելի էր ենթադրել, որ նրան չեն գոհացնոմ համակարգման ուղղությամբ կառավարության ջանքերը: Նրա խոսքերը մատնանշում էին մի տեսակ արտակարգ դրություն և ուժերի մոբիլիզացում:

Ընդգծելով իր ցանկությունը «ակտիվ մասնակցություն» ունենալու «համազգային» (կարելիէ դիտարկել նաև որպես «համահայկական) ջանքերում` նա մատնանշել է երկու կարևոր մարտահրավերներ՝ Սաֆարովի գործն ու զարգացումները Սիրիայում:

Հոդվածագիրը նշում է, որ Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայրենիք արտահանձնելուց հետո Երևանն անմիջապես կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները ԵՄ անդամ Հունգարիայի հետ: Այժմ Սարգսյանն ասում է, որ «Ադրբեջանն անցել է սահմանները», և իր կառավարությանը կոչ է անում միջազգային արշավ սկսել հարցի վերաբերյալ: Դա կմեծացնի լարվածությունը Կովկասում: Սաֆարովի գործը կարող է բացասաբար անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա, ինչն էլ Հայաստանի հետ թուրքական սահմանի փակման պատճառ է դարձել:

Ադրբեջանը, որը ներառված է ԵՄ-ի և Թուրքիայի հետ լայնամասշտաբ նախագծերում, վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, նվազեցնում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից և Պարսից ծոցից, կարող է ներկայում իրական քաղաքական հավասարակշռումներում առավելություն ստանալ:

Չնայած Մերձավոր Արևելքի եկեղեցիների կոչերին` Սիրիայում բնակվող քրիստոնյաները չլքեն իրենց տները, Սարգսյանն ասում է, որ Հայաստանը սրտաբաց կհյուրընկալի նրանց, ովքեր ցանկանում են գաղթել: «Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տիրող իրավիճակը ուղիղ համեմատական է մեր երկրի անվտանգությանը»,- ասել է Սարգսյանը՝ իր կառավարությանը կոչ անելով Սիրիայից Հայաստան գաղթողների համար բյուրոկրատական խոչընդոտներ չստեղծել, որպեսզի նրանց կյանքը հեշտացվի:

Մարդասիրական կողմից բացի` այս քայլը նաև խորամանկ քաղաքական և տնտեսական նկրտումներ ունի: Հայաստանը սուղ ռեսուրսներով, դեպի բաց ծով ելք չունեցող երկիր է: Հարուստ հայերը հակված են ապրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան: Հայաստանի բնակչությունը անկում է ապրում, և երկրի կախվածությունը սփյուռքի ֆինանսական օգնությունից սահմանափակում է քաղաքական անկախությունը:

Դա ճիշտ նույն պատկերը չէ, երբ 1948 թվականին` հիմնադրումից հետո, Իսրայել ուղևորվեցին հրեաները, սական հարուստ սիրիահայերը կարող են նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսությանը և սոցիալական, ինչու չէ` նաև քաղաքական կյանքին: «Իրավիճակն արագ փոխվում է»,- ասել է Սարգսյանը՝ իր կառավարությանը կոչ անելով փորձել «արձագանքել հնարավորինս արագ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում