«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեյան հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է առավելության հասնել «Ռեալ»-ի նկատմամբ:
«Սիթի»-ն հիանալի թիմ է: «Քաղաքայիններ»-ի կազմում հանդես են գալիս մեծագույն ֆուտբոլիստներ, ովքեր ցանկացած թիմ կարող են հզորացնել:
Իմ կարծիքով` «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հաղթել «Ռեալ»-ին»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:






































