Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իր ծննդյան տարեդարձը:
Կառավարության ղեկավարը հաղորդագրությանը ամրացրել է թխկու չորս տերևներով լուսանկար:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են ինձ ծննդյան տարեդարձի առիթով: Հաջողություն»,- գրել է Մեդվեդևը իր Twitter-յան միկրոբլոգում:
Ուրբաթ օրը լրացավ վարչապետի 47-ամյակը: