Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

Վրաերթ-վթար Արարատի մարզում. կա 2 զոհ

Այսօր` սեպտեմբերի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 9:30-ի սահմաններում «ՎԱԶ 21-06» մակնիշի, 25 ՏՏ 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 րդ կմ-ին բախվել է համընթաց գնացող տրակտորին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգի` ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար բաժնի Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Տեղում են եղել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում են եղել նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` Արտաշատի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ստեփանյանը:
Այս պահին օպերատիվ քննչական խումբը փորձում է պարզել մահացածի և վիրավորի, ինչպես նաև` վարորդների ինքնությունը:

Դեռևս չճշտված տեղեկություններով` մահացածը տրակտորի վարորդն է եղել, ով կանգնած է եղել խափանված տրակտորի հետնամասում, իսկ «ՎԱԶ 21-06»-ի վարորդը վրաերթի է ենթարկել նրան:

Գ. Շամշյանը հայտնել է, որ իր տեղեկություններով «ՎԱԶ 21-06»-ը հաշվառված է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ Աշոտ Սիրականյանի անվամբ, սակայն վարորդը եղել է 40-ամյա Ալֆրեդ Սիանոսյանը, իսկ տրակտորի վարորդը Մասիս քաղաքի բնակիչ` 50-ամյա Մեսրոպ Առաքելյանն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում