Sunday, 12 07 2026
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում

ՀՔԱ ՎԳ-ն հրապարակել է կարճաժամկետ դիտորդական առաքելության ընթացքում արձանագրած մի շարք ընտրախախտումները

2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձոր քաղաքում ՏԻՄ ընտրություններին առաջադրված էին ավագանու 52 և քաղաքապետի 5 թեկնածուներ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թվով 23 դիտորդներ օրվա ընթացքում կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում:

Ընտրությունների ընթացքում դիտորդներն արձանագրել են մի շարք ընտրախախտումներ, որոնց մասին կազմակերպությունը տարածել է 3 հայտարարություն:

Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրել են, որ բոլոր քվեախցիկները պատրաստված են ստվարաթղթից, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է և քվեաթերթիկներում նշումներ կատարելիս ըստ ընտրողի հնարավոր են ոչ ճիշտ նշումներ:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ արձանագրված դրոշմակնիքի թանաքի շուտ չորացման փաստերն ի հայտ եկան նաև ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ. թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել է, որ անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում, մոտ 1 ժամ անց ցնդում է:

Խախտման վերաբերյալ կազմակերպությունը գրություն է ուղարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Թիվ 30/01, 30/08, 30/25, 30/42, 30/44, 30/46, և թիվ 30/47 տեղամասերում հաճախակի նկատվել է քաղաքացիների տեղափոխում միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Միկրոավտոբուսների զգալի մասը հանդիսացել են Վանաձորի 2-րդ և 5-րդ ներհամայնքային երթուղու միկրոավտոբուսներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներին հաջողվել է լուսանկարել քաղաքացիներին տեղափոխող գրեթե բոլոր մեքենաները:

Փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողով:

Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի շտաբից կազմակերպությունն ահազանգ է ստացել, որ թիվ 30/32 տեղամասում կոնֆլիկտ է առաջացել թեկնածուի վստահված անձի և հանձնաժողովի նախագահի միջև: Նույն շտաբից տեղեկացրել են նաև, որ նույն տեղամասում համատիրության նախագահը և մի խումբ երիտասարդներ հորդորում և ուղղորդում են ընտրողներին: Տ. Ապրեսյանի շտաբից նաև տեղեկացրել են, որ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ընտրելուց հետո մնացել է տեղամասում և ուղղորդել ընտրողներին: Սույն միջադեպի տեղամասը ճշտել չի հաջողվել:

Փաստի առթիվ գրություն է ուղարկվել կազմակերպության կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Թիվ 30/25 տեղամասից դուրս նկատվել են կուտակումներ, որ երկու հոգի քաղաքացիներին կազմակերպված տեղափոխում են տեղամաս՝ ուղորդելով նրանց ընտրությունը:

Խախտման մասին կազմակերպությունն անմիջապես ահազանգել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Քվեարկության արդյունքների վերջնահաշվարկին մասնակցել են կազմակերպության 12 դիտորդ:

Այսպիով, ընտրական իրավունքների խախտման մասին ՀՔԱ Վանաձորի գրսենյակի կողմից ուղարկվել են թվով 5 հաղորդում, որից 1-ը՝ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովին, 3-ը՝ ՀՀ ԿԸՀ, 1-ը՝ ՀՀ ոստիկանություն:

Դիտորդական առաքելության վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում