Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Միջազգային խաղացողների պարտադրանքը ԼՂ հարցում կողմերի համար ընդունելի չի լինի. Դե Վաալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Carnegie Endowment հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վալլը:

– Արդյոք Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետ կապված միջադեպը չի՞ ապացուցում, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատում փոփոխություններ իրականացնելու ժամանակն է: Մասնավորապես՝ արդեն ժամանակն է, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային լիարժեք կողմ:

– Հեշտ է մեղադրել Մինսկի խմբին կամ էլ համանախագահներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար: Ամեն դեպքում այդ ֆորմատի փոփոխությունը չի փոխի հիմնական խնդիրը՝ հակամարտող կողմերի միջև առկա հսկայական անդունդը ու որևէ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը: Այս իրավիճակը փոխել չէր հաջողվի անգամ այն դեպքում, եթե որպես միջնորդ հանդես գային Ռիչարդ Հոլբրուքը, Նելսոն Մանդելան և Դալայ Լաման: Այս գործընթացն ուղղորդում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և նրանք են որոշում` ինչն է իրենց համար ընդունելի ու կիրառելի և ինչը՝ ոչ:

Ես կարող եմ սպասել փոփոխությունների միայն այն պարագայում, եթե հակամարտության սպառնալիքն աճի այն աստիճանի, որ միջազգային խաղացողները Հայաստանին և Ադրբեջանին որոշում պարտադրելու անհրաժեշտություն տեսնեն, որը, սակայն, ընդունելի և ցանկալի չի լինի կողմերից և ոչ մեկի համար: Նրանք, ովքեր սպասում են առավել լայն միջազգային միջամտության, այդքան էլ չեն գիտակցում, թե ինչ է իրենց ուզածը, քանզի նրանք կարող են ստանալ այն, ինչը չէին ցանկանա:

– Միջազգային հանրության գնահատմամբ` ԼՂՀ-ն կարո՞ղ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայմաններում գոյատևել այն դեպքում, երբ այդ երկիրը հայ սպանելու համար իր բանակի սպային արդարացնում և հերոսացնում է:

– Սաֆարովին ներում շնորհելուց հետո շատ է հնչում այն հարցը, թե հնարավո՞ր է արդյոք հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյությունը: Որոշ հայեր այս դեպքն օգտագործում են` ցույց տալու համար, որ չկա այնպիսի տարբերակ, որի պարագայում Ղարաբաղի հայերը կարողանային նորից ապրել ադրբեջանցիների հետ: Ես այդքան չէի շտապի նման եզրակացություններ անել: Հայերը և ադրբեջանցիները կողք կողքի ապրում են Մոսկվայում, Թբիլիսիում, Իրանում, Վրաստանի մի շարք գյուղերում, ապագայում նրանք կարող են միասին ապրել նաև Ղարաբաղում և նրա շուրջ: Այս պարագայում կարևոր է, որ այնտեղ լինեն վստահություն ներշնչող ոստիկաններ, որոնք կկարողանան ապահովել անվտանգություն և պաշտպանություն: Իմ կարծիքով` դա պետք է լինեն միջազգային ոստիկանները:

Օն-լայն հարցազրույց` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում