Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն Ցխինվալի շրջանի վրացական գյուղերն անվանափոխելու՝ Ցխինվալի խամաճիկային վարչակազմի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի որոշումը էթնիկ զտում է որակում, գրում է «Գրուզիա.օնլայն»-ը:
Թիբիլովի որոշմամբ՝ վրացական գյուղերի ավերված տների տեղերում արդյունաբերական ու գյուղատնտեսական օբյեկտներ կկառուցվեն:
Ինչպես հայտարարել է Սերգի Կապանաձեն, 2008 թվականին սկսված էթնիկ զտումները շարունակվում են: