Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԼՂՀ նախագահն ու գլխավոր դատախազը ընդդեմ Հայկ Խանումյանի

Ֆեյսբուքյան «ԱրՊՀ ղեկավարությունը` Արցախի իշխանությունների արտացոլանք» գրառման մեջ անդրադարձել էի հուլիսի երեսունին տեղի ունեցած դեպքին: Այսօր քննիչն ինձ գործում որպես մեղադրյալ է ներգրավել` հենվելով ԱրՊՀ աշխատակիցների, այդ թվում միջադեպի մասնակիցների ցուցմունքների վրա: Հստակ է, որ իմ դեմ ուղղված այս սադրանքն ու գործը հստակ պատվերի արդյունք է: Պատվիրատուն էլ պարզ է` իշխանությունը: Միջադեպից տասնյոթ օր առաջ ԼՂՀ գերագույն դատարանի նախագահը ֆեյսբուքյան մեկնաբանությունում ինձ գրել էր` «Դուք խոսում եք ընտրական օրենսգրքից, ձեզ քրեականից բացի ուրիշ գիրք պետք չէ, քրեական սովորեք, քրեական, այն կարող է շատ պետք գա ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»: Այժմ ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի երկրորդ մասով, որտեղ ես ներգարվել եմ որպես մեղադրյալ:

Այս գործի նման ձևով ընթացքի մեջ, վստահաբար, իր ներդրումն ունի նաև ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ում մի ամիս առաջ քննադատել էի Ստեփանակերտի կենտրոնում շքեղ տուն կառուցելու համար և առաջարկել եկամուտների հայտարարագիրը հրապարակել: Սակայն Ղարամյանին հատկապես վրդովեցրել էր բլոգումս գրած նյութը, որտեղ քննադատել էի գլխավոր դատախազին: Ֆեյսբուքյան մեկնաբանությունների մեջ գլխավոր դատախազը իմ հարցերին պատասխանել էր անուղղակի սպառնալիքներով, ասացվածքների տեսքով` «Օղձին կլոխը վեր ցավում է, տնյում ա կածանումը» (Օձի գլուխը, որ ցավում է, դնում է կածանին) և այլն:

Այս պարագայում, երբ նախաքննությունը հսկող մարմնի ղեկավարը և Գերագույն դատարանի նախագահն իմ նկատմամբ ունեն խիստ կողմնակալ դիրքորոշում, դատարանից արդար վճիռ սպասելը ամբողջական միամտություն կլինի իմ կողմից:

Այս ամբողջ պատմությունը շարունակությունն է ավելի քան երկուսուկես տարի տեղի ունեցող հետապնդումների, որոնց մի մասն էլ հրապարակայնացրել եմ: Սա մի ամբողջ պետական մեքենայի աշխատանք է` ուղղված ինձ Արցախից հեռացնելուն: Դժբախտաբար այդ գործընթացին անձամբ մասնակցել, իսկ որոշ դեպքերում էլ ղեկավարել է ԼՂՀ նախագահը` Արցախից հեռանալու համար միջնորդություններ ներկայացնելով հայաստանյան տարբեր պաշտոնյաների և այլ հեղինակավոր անձանց:

Կարծում եմ` ինձ վերջնականապես «չեզոքացնելու» որոշում կայացվել է 2012թ. նախընտրական շրջանում, որտեղ ես նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբում ակտիվ գործունեություն էի ծավալում: Իմ դեմ կիրառվող քաղաքական հաշվեհարդարի այս նոր ձևը ընդամենը լրացնում է ներկայիս իշխանությունների կողմից նախկինում արվածը:

Հայկ Խանումյան

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում