Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Գործընթացը սառեցված վիճակում է, և միգուցե ՌԴ-ն ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր դերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս հայտարարել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ բանակցային գործընթացում շուտով առաջընթաց կգրանցվի: «Արդարացի ու ազնիվ ձևով անում ենք ամեն հնարավոր բան՝ մերձեցնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու կողմերի դիրքորոշումները»,- հայտարարել է փոխարտգործնախարարը:

Թե ինչո՞ւ է այս փուլում ռուսական կողմն ակտիվացնում հակամարտության լուծմանն ուղղված իր ջանքերը` «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել մասնագետներից: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է ասել, թե ամռան այս սեզոնին ինչո՞ւ է Ռուսաստանը նման հայտարարություններ անում: «Միգուցե դրանով Ռուսաստանը մեկ անգամ նորից հիշեցնում է, որ ինքը կա, ուշադիր հետևում է գործընթացին: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները ռեալ փակուղում են հայտնվել: Գործընթացը սառեցված վիճակում է, ու միգուցե նման հայտարարություն անելով՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր դերը, իր պատրաստակամությունը և ակտիվ միջնորդի դեր կատարել»,- ասաց փորձագետը:

Նա հիշեցրեց, որ վերջին տարիների Ռուսաստանի դերակատարությունը բանակցային գործընթացում շատ ակտիվ էր, անգամ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ ու ներկայությամբ հակամարտող կողմերի միջև մի քանի հանդիպումներ կայացան: Չնայած նրան, որ բանակցային գործընթացն այսօր սառեցված վիճակում է, ըստ Ստեփան Գրիգորյանի, Ռուսաստանն այնուամենայնիվ չի ցանկանում կորցնել իր կարևորագույն դերակատարությունն այս հարցում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուսական կողմի այս հայտարարությունը միտված է խաղաղության ու կայունության ամրապնդմանը: «Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ամբողջովին միտված է նրան, որպեսզի այդ խաղաղությունն ու կայունությունը ինչ-որ ձևով խախտվի: Ռուսաստանի նման հայտարարությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ կպահպանվի այդ խաղաղությունն ու կայունությունը և անթույլատրելի է իրավիճակի որևէ սրում»,- ասաց Բաբայանը: Ըստ նրա՝ չի բացառվում, որ այդ հայտարարությունը որպես նախազգուշացում է՝ ուղղված ադրբեջանական կողմին: «Իմ կարծիքով` դա ուղղված էր նրան, որպեսզի Ադրբեջանն իրեն պահի այն շրջանակներում, որոնք ընդունելի են միջազգային դիտորդական ու միջնորդական առաքելություն իրականացնող պետությունների համար»,- ընդգծեց Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում