Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտնել է, որ Իրանն ամբողջովին վերահսկում է տարածաշրջանային ջրերը՝ մասնավորապես Հորմուզի նեղուցը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և 20 այլ երկրների կազմակերպած զորավարժությունները չեն կարող խաթարել դա.
«Իրանը Պարսից ծոցի անվտանգության ամենամեծ պաշտպանն է: ԱՄՆ-ն կարծում է, թե կարող է ազդել Իրանի վրա՝ հայտարարելով, որ կազմակերպելու է ուսումնական ականազերծում: Սակայն դա տեղի չի ունենա: Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունն ամբողջովին կախված է Թեհրանից: Հորմուզի նեղուցի վարչական գործերն ու ողջ վերահսկողությունը գտնվում է Իրանի ձեռքերում»:
Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում արդյունահանվող ողջ նավթի ավելի քան 40 տոկոսը կամ օրական փոխադրվում է մոտ 16 միլիոն բարել նավթ: