ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին այցով ժամանել է Իսրայել, որի ընթացքում նա հանդիպելու է Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ:
Այսօր Ռոմնին բանակցություններ կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Շիմոն Պերեսի և իսրայելական ընդդիմության հետ:
Այցի ընթացքում Ռոմնին կհանդիպի նաև Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայյադի հետ:
Երկուշաբթի Երուսաղեմում Միթ Ռոմնին ակցիա կանցկացնի իր նախագահական քարոզարշավի ֆինանսավորման համար, որից հետո կուղևորովի Լեհաստան, որը կդառնա նրա արտերկրյա շրջագայության վերջին կետը: Ավելի վաղ Ռոմնին այցելել էր Մեծ Բրիտանիա, որտեղ բանակցություներ է իրականացրել երկրի ղեկավարության հետ և մասնակցել է Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բացմանը: