Sunday, 16 06 2024
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին

Հայաստանը կհյուրընկալի ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նիստին մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ: Բացման խոսքում նախարարը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք ըստ Արմեն Աշոտյանի, նոր խթան կհանդիսանան ԱՊՀ տարածքում կրթական նոր համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Նիստի ընփթացքում օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տ. Սահակյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է համագումարի աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ, որի շրջանակում արդեն տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների միջև:

Ըստ վարչության պետի` հստակեցվել են համագումարի անցկացման ժամանակացույցը, օրակարգը և նախանշված ծրագրերը: ԱՊՀ գործադիր կոլմիտեի անունից բոլոր մասնակից պետություններին ուղարկվել են մասնակցության հայտեր. արդեն ստացվել է չորս մասնակից պետությունների համաձայնություն: Համաձայն Տ. Սահակյանի տեղեկատվության` նախատեսվում է, որ համագումարին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 20 պատվիրակություն, որոնց կազմում ընդգրկված շուրջ 500 պատվիրակներից 250—ը կներկայացնեն ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:

Տ. Սահակյանը նաև տեղեկացրել է, որ համագումարի ընթացքում նախատեսվում է անցկացնել կրթական EXPO ցուցահանդեսներ, որի շրջանակում յուրաքանչյուր պատվիրակություն կունենա իր տաղավարը: Բացի այդ, առաջիկայում կգործարկվի նաև համագումարի աշխատանքները լուսաբանող կայք:

Նիստի ընթացքում նաև նշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարին զուգահեռ Երևանում տեղի կունենա նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 19-րդ համագումարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում