«Համացանցի հայր» մականունը կրող Վինտ Սըրֆը կանխատեսում է, որ շուտով հենց մարդկային մարմինը հնարավոր կլինի միացնել համացանցին:
The Independent –ին տված բացառիկ հարցազրույցում, Սըրֆն ասել է, որ արդեն աշխատանքներ են տարվում այդ ծրագիրը իրականություն դարձնելու համար: Նա նման ծրագրի համար ներշնչվել է իր կնոջ շնորհիվ, ով բժշկական իմպլանտներ ունի, որոնք միացված են ինտերնետին և օգնում են նրան լսել:
Իմպլանտները հնարավորություն են տալիս տարբերել ձայները և դրանք «բացատրել ուղեղին»:
Խոսելով համացանցի ապագայի մասին` Սըրֆն ասել է, որ այն սկսում է հաղորդակցման տարբեր միջոցներ ներառել իր մեջ՝ բացի ստեղնաշարից և համակարգչային մկնիկից, այսպիսով՝ ձայնի գործոնը նույնպես շատ կարևոր է դառնում:
Նա իր գաղափարները բացատրել է Google-ի ակնոցի միջոցով, որի նպատակն է համակարգչի միջոցով մարդուն ներակայացնել ողջ աշխարհը. ոչ միայն այն, ինչը մարդը կարող է տեսնել, այլ նաև այն, ինչը մարդը կարող է լսել: Այսպիսով ` ակնոցը դառնում է իրական աշխարհի հետ մարդու հաղորդակցման գործընթացի մասնակիցը:








































