«Միլան»-ի ռմբարկու Անտոնիո Կասանոն շուտով կարող է լքել «ռոսսոներիներ»-ի շարքերը:
Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ փորձառու հարձակվողի իրավունքները տրանսֆերի են հանվել ակումբի ղեկավարության կողմից, քանի որ մարզչական շտաբն այլևս չի ցանկանում օգտվել նրա ծառայություններից:
Ներկայումս Կասանոյի տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ «Միլան»-ը չի ստացել:






































