Եգիպտոսի նոր իշխանությունները կարող են թույլ տալ այդ երկրի խորհրդանիշներից և աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի` հայտնի բուրգերի ոչնչացումը: Այսպես է կարծում РИА Новости գործակալության կողմից հարցված փորձագետների խումբը:
Հնագույն հուշարձանների նկատմամբ սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ այս շաբաթ նախկինում անհայտ «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդը դիմել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին` առաջարկելով քանդել բուրգերը` որպես հեթանոսական մշակույթի հուշարձաններ:
Փորձագետների մի խմբի կարծիքով` Եգիպտոսի նոր իշխանությունները, որտեղ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ կրոնաքաղաքական «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչը, հնարավոր է, որ նման քայլի դիմեն:
Փորձագետների մյուս խումբը կարծում է, որ այդ առաջարկին չի կարելի լուրջ վերաբերվել, քանի որ այն կատարել է նոր, անհայտ մի կուսակցություն, որը համաբավ չունի երկրում:








































