Նոր հետազոտության համաձայն՝ օրական երկու խնձոր ուտելը կարող է կանանց պաշտպանել սրտային հիվանդություններից: Գիտնականներն ասում են, որ դրա պատճառն այն է, որ խնձորը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:
Գիտնակնները բացահայտել են, որ խնձորն էապես նվազեցնում է արյան մեջ ճարպերի մակարդակը: 6 ամիս շարունակ օրական երկու անգամ խնձոր ուտելուց հետո հետազոտության մասնակիցների մոտ մեկ քառորդով նվազել է խոլեստերինի մակարդակը:
Daily Mail-ը գրում է, որ ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանի այս հետազոտության արդյունքները համընկնում են նախորդ հետազոտությունների արդյունքների հետ, ըստ որոնց՝ խնձորը օգտակար է սրտի առողջության համար:







































