«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է տուգանվել կամ որակազրկվել, եթե ապացուցվի «Սիենա»-ի` «Նովարա»-ի և «Ալբինոլեֆ»-ի հետ կայացած խաղերի պայմանավորված բնույթը:
Football Italia-ի տեղեկացմամբ` Կոնտեին երկարաժամկետ որակազրկում չի սպառոնւմ: Հիշեցնենք, որ Կոնտեն արդեն հանդիպել է գործը քննող դատախազների հետ:
Մոտ ժամանակներս վկայություններ կտան «Յուվենթուս»-ի խաղացողներ Լեոնարդո Բոնուչին և Սիմոնե Պեպեն, «Բոլոնիա»-ի ֆուտբոլիստ Դանիելե Պորտանովը և «Ատալանտա»-ի խաղացող Անդրեա Մասյելոն:
Պայմանավորված խաղերի կազմակերպման գործով լսումները կսկսվեն օգոստոսի 2-ին:









































