Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Ադրբեջանի բազմաթիվ սխալներից ՀՀ դիվանագիտությունը չի օգտվում

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, նշեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հիմնական իրադարձությունները ընթանում են ոչ թե ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահողների ձևաչափում և բուն բանակցություններում, այլ նրա շուրջ` ԵԽԽՎ-ում, որտեղ սկսել է գործել ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովը, մոտ ապագայում կհրապարկվի միջազգային փաստահավաք խմբի զեկույցը, որը, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, Ադրբեջանը կփորձի օգտագործել նաև ՄԱԿ-ի ԳԱ-ում:

Բացի այդ, ըստ բանախոսի` Ադրբեջանը որդեգրել է մի նոր ուղղություն` տարբեր երկրների խորհրդարաններում է փորձում հասնել նրան, որպեսզի որոշումներ ընդունեն ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված: Դ.Շահնազարյանը որպես օրինակ մատնանշեց Լիտվայի խորհրդարանը, ապա հավելեց.

«Այս ամենին Հայաստանի դիվանագիտությունը համարժեք որևէ մոտեցում չի ցուցաբերում: Ադրբեջանի իշխանությունները կատարել են բազմաթիվ սխալներ` ապացուցելով, որ նրանց համար բանակցային գործընթացը ընդամենը տարածքների վերադարձն է, և բացահայտորեն խոսելով միայն ռազմական լուծման մասին` իրենց դրել են չափազանց ծանր վիճակի մեջ, որից, սակայն, մեր դիվանագիտությունը չի օգտվում: ԵԽԽՎ-ում, ի հեճուկս Հայաստանի իշխանությունների ջանքերի, ստեղծվեց այդ հանձնաժողովը»:

Դ.Շահնազարյանը ներկայացրեց մի քանի քայլեր` իրավիճակը շտկելու ուղղությամբ. «Բոլոր այդ հարթակներում պետք է տանել հետևողական աշխատանք, որը հիմնված պետք է լինի հետևյալ իրողությունների վրա. պատերազմը սկսել է Ադրբեջանը, զինդադարը պարտադրվել է Ադրբեջանին, մոռացության է մատնվել ՀՀ դիվանագիտության կողմից մի շատ կարևոր փաստաթուղթ, որը ստորագրվել է 1995 թ. փետրվարին` «Հրադադարի ռեժիմն ամրապնդելու միջոցառումների» մասին փաստաթուղթը:

Հայաստանը պետք է օգտագործի այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը և գնում է բացարձակապես ռազմական լուծման: Կարևոր է նաև 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը և 1995-ի ԵԱՀԿ-ի պրահյան փաստաթուղթը: Այսինքն` բոլոր հնարավորությունները Ադրբեջանի կողմից տրված են, սակայն մեր դիվանագիտությունը բացարձակապես չի օգտագործում դրանք:

Այս ամենը պետք է կատարել ոչ միայն ԵԽ-ում, այլև ՄԱԿ-ի ԳԱ-ում, միջազգային բոլոր հարթակներում, ինչպես նաև կոնկրետ աշխատանք է պետք տանել առանձին պետությունների հետ»:

Դ. Շահնազարյանը նաև կարծիք հայտնեց, որ կառավարության բազմաթիվ նախարարություններից ամենաթույլը, ամենաանպատրաստը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում