Կոալիցիոն թարմացված հուշագիրը, որում պետք է կոալիցիոն ուժերը հայտարարեին հաջորդ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու, այսինքն՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին, այսօր չի ստորագրվի:
Երեկ` ուշ երեկոյան, ՀՀԿ-ում անցկացվել է գործադիր մարմնի նիստ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և որոշում է կայացվել հետաձգել այդ միջոցառումը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե «առայժմ ընդամենը գնում է դիրքորոշումների ճշտում»:
Լուրեր կան, որ այդ հայտարարության կամ հուշագրի ստորագրումն այս շաբաթվա մեջ, այնուամենայնիվ, տեղի կունենա: