Ուկրաինայի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են, որ սկսում են տարհանել Սիրիայում ապրող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում տիրող լարված իրավիճակի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջիոցները, հայտնել է Ուկրաիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը:
Նրա խոսքերով՝ հինգշաբթի Դամասկոսից Ուկրաինա է տեղափոխվել երկու օդանավ: Ընդհանուր առմամբ, տարհանվել է Ուկրաինայի 62 քաղաքացի:









































