Տարվա սկիզբը էական փոփոխություններ չի առաջացրել եվրոպական ավտոշուկայում: 2011թ. հունվարի արդյունքներով` ավտոմեքենաների վաճառքը նվազել է այս անգամ 1.4%` տարեկան կտրվածքով:
Ընդհանուր առմամբ, եվրոպական ավտոարտադրողները վաճառել են 1.04 մլն մեքենա` բավականին համեստ ցուցանիշ` մինչճգնաժամային 1.2-1.3 մլն ավտոմեքենայի համեմատությամբ:
Ավտոմեքենաների վաճառքի ծավալը հատկապես շատ է կրճատվել Մեծ Բրիտանիայում (-11.5%), Իսպանիայում (-23.5%), Իտալիայում (-20.7%):
Սակայն Գերմանիայում և Ֆրանսիայում վաճառքի ծավալների էական աճ է գրանցվել համապատասխանաբար`16.5% և 8.2%` կազմելով 211 հազար և 185.5 հազար մեքենա: