Թուրքիայի իշխանություններն արգելել են լուսանկարել լողազգեստներով աղջիկների` առանց վերջիններիս համաձայնության:
Ինչպես հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները, լուսանկարումը որակվել է որպես «ներխուժում անձնական կյանք»:
Գործին ընթացք է տրվել, երբ թուրքական հայտնի անձանցից մեկը Իզմիրի դատարան դիմեց մի ամսագրի, որը նրան լուսանկարել էր լեղազգեստով` առանց ստանալու իր համաձայնուիթյունը:
Աստղը իր անձնական կյանք ներխուժելու համար պահանջել էր պատախանատվության ենթարկել լուսանկարչին ու ամսագրին, որը հրապարակել էր իր լուսանկարները:









































