«Ռոսգոսստրախ»-ի շուրջօրյա կոնտակտ կենտրոնը տարվա սկզբից մշակել է մոտ 5170 զանգ և գրանցել 1464 ՃՏՊ: Այս մասին այսօր ասաց «Ռոսգոսստրախի» փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը:
Նրա խոսքով` պատահարների ամենամեծ քանակը գրանցվել է փետրվարի 1-ին (120) և փետրվարի 4-ին (74): Այս առավելագույն ցուցանիշները պայմանավորվել են եղանակային պայմաններով:
650 ապահովագրական պատահարների գծով տուժողները ներկայացրել են գրավոր դիմումներ: Այս պահի դրությամբ, առավելագույն մաս են կազմել գույքին հասցված վնասների հատուցումները: Միջինում մեկ ապահովագրական պատահարի գծով հատուցման չափը 162 հազար ՀՀ դրամ է:










































